empyray - vorogayt ( որոգայթ ) ost lyrics
[verse 1]
բաց է արդեն թռիչքի համար
սիրտն իմ հոգնած, բայց կրկին համառ:
պարզ երկնքից ինձ են բաժանում
այս երկրային շղթաները, մեղք ու հատուցում:
ես չար բախտի ստրուկն եմ խելագար
կյանքս է կրակ կյանքս անարդար:
ցանցն է ընկել իմ հպարտ հոգին
այս քաոսից ելքը չեմ գտնում ցավոք կրկին:
[chorus]
ջահը ձեռքիս, մահը կողքիս ես ընկնում եմ:
կապանքներից, խոր վերքերից կործանվում եմ:
որոգայթից փախչել փրկել երջանկությունը իմ փխրուն
ու գտնել ուղին իմ դեպի տուն
ու գտնել ուղին իմ դեպի տուն:
[verse 2]
կարճ է ճամփան դեպի արևներ
բայց այրվելով չեմ կարող ապրել:
պետք է լինել ամենին պատրաստ
երբ էլ ոչինչ երբ ոչինչ արդեն չունի իմաստ:
[chorus] x2
ջահը ձեռքիս, մահը կողքիս ես ընկնում եմ:
կապանքներից, խոր վերքերից կործանվում եմ:
որոգայթից փախչել, փրկել երջանկությունը իմ փխրուն
ու գտնել ուղին իմ դեպի տուն
ու գտնել ուղին իմ դեպի տուն:
Random Lyrics
- solldier baby - never broke again lyrics
 - doc gruesome - tooth decay lyrics
 - dmd [dz] - vaga lyrics
 - athiiko - prettiest nightmare lyrics
 - ku$hi (fra) - bitch boy lyrics
 - hitrol - пригреть (warm up) lyrics
 - mágico (esp) - amsterdam freestyle lyrics
 - kay kvppa - let's get it on lyrics
 - okèt - ufo lyrics
 - kyle nix & the 38's - close the bets lyrics