forsh (arm) - ser im lyrics
կեսգիշեր է, լուսնյակ գիշեր է հարբած
մեր հուշերը մեր անցյալում են խաչված
այրվել են սիրո էջերը, մարում են վերջին աստղերը
ասված են բոլոր բառերը, գիշեր է, հարբած գիշեր է
գիշեր է, լուսնյակ գիշեր է:
մենության անդունդում քո հայացքն եմ մուրում
որ հալվի իմ ներկան սառած
սայթաքել եմ, ընկել եմ ցած՝ կարոտից քարացած:
սեր իմ, այս գիշերը պատիժ է, պարգև
սեր իմ, մոլորված առասպել
համբույրի եզրին կուրացած շուրթեր, վիրավոր աչքեր
լուսնյակ գիշեր է, հարբած գիշեր է
լուսնյակ գիշեր է, հարբած գիշեր է:
կեսգիշեր է, լուսնյակ գիշեր է հարբած
ով սիրում է, օրհնյալ է և անիծված
անհագ են գարնան խաղերը
տխուր են աշնան տողերը
լռել են արձագանքները
ջնջվել են հույսի հետքերը
գիշեր է, լուսնյակ գիշեր է:
մենության երազում ես վազում եմ, վազում
եվ մնում շրջանում փակված
ուր օտար են դռները բաց
իսկ կրքերը մաշված։
սեր իմ, այս գիշերը պատիժ է, պարգև
սեր իմ, մոլորված առասպել
ալեհեր կյանքում ուրացող սրտեր, մեղավոր աչքեր
հարբած գիշեր է, լուսնյակ գիշեր է
հարբած գիշեր է, լուսնյակ գիշեր է:
սեր իմ, այս գիշերը պատիժ է, պարգև
սեր իմ, մոլորված առասպել
համբույրի եզրին կուրացած շուրթեր, վիրավոր աչքեր
լուսնյակ գիշեր է, հարբած գիշեր է
լուսնյակ գիշեր է, հարբած գիշեր է
լուսնյակ գիշեր է, հարբած գիշեր է:
Random Lyrics
- qaedadot - grave keepers lyrics
- sagres 014 - time lost lyrics
- d.e.n.i.s. [romania] - ultima comandă lyrics
- gay men productions - semen cement lyrics
- zach benson - i don't know what i want lyrics
- kosmikud - eikellegimaal lyrics
- cassie bonner - god sent me you lyrics
- loam - sova me nån annan lyrics
- kerith ravine - markline the yellowfields lyrics
- niira - blah lyrics