![azlyrics.biz](https://azlyrics.biz/assets/logo.png)
lav eli - sun in the soul (հոգում արև) lyrics
Loading...
[տուն 1․ ալբերտ]
երկար ճանապարհ
երկրից՝ երկինք։
պոկված, արձակված
երկրի գրկից։
[կրկներգ․ ալբերտ]
ու երկրի խաբկանքից
անարթուն, անձուկ կյանքից
խոյանալ այրող տենչով
դեպի արև։
պատրանքից կրքերի
կապանքից կարիքների
մորմոքող ըղձով մղվել
դեպի արև։
[տուն 2․ մհեր]
երկար ճանապարհ
երկնից՝ երկիր։
դարձած, արթնացած
ի գործ կրկին։
[կրկներգ․ մհեր, և ալբերտ]
պարփակած ապագան
հավերժից հյուսված ներկան
բոցավառ սուրալ ներքև
հոգում արև։
եվ լույսի դյութանքով
մշտարթունների կամքով
բերկրանքով նետվել երկիր
հոգում արև։
[կրկներգ․ մհեր և ալբերտ]
պարփակած ապագան
հավերժից հյուսված ներկան
բոցավառ սուրալ ներքև
հոգում արև։
եվ լույսի դյութանքով
մշտարթունների կամքով
բերկրանքով նետվել երկիր
հոգում արև։
արև, արև…
Random Lyrics
- fpc kevin & pandeh - let it rain lyrics
- escomar - chichi lyrics
- philine - when the silence falls (acoustic) lyrics
- peerless quartet - swanee lyrics
- eternal crypt - stone in my heart lyrics
- mc gabzin - conexão incomum lyrics
- nuxelia - bad trip lyrics
- donna vegas - tańcz lyrics
- gus englehorn - a song with arms and legs lyrics
- xfactor xft - monster lyrics