mi qani hogi - ancoghika | անցողիկա lyrics
[hook]
ամեն ինչ անցողիկ ա, անցողիկ ա, անցողի+կող
մի քանի հոգի կա կմնա, մի քանի, մի քանի, մի քանի, մի քանի
ամեն ինչ անցողիկ ա, անցողիկ ա, անցողի+կող
մի քանի հոգի կա կմնա, մի քանի, մի քանի, մի քանի, մի քանի
[verse 1: ռոլանդ]
կարևոր չի ամեն ինչին հասնես կյանքում էս
կարևորը, կարևորը հասնես կյանքում՝ էս
քեզնից հետո կամ կսիրեն, կամ կհայհոյեն, ու կանցնեն հաջորդի վրով էլ
նայի քայլելուց չսայթաքես, թանկ կնստի սրտիդ վրա էլ
ու երկնքում ամեն ինչ գրվում է, պատասխաններին, որտեղ շատ մոտ ես:
[verse 2: միշո]
թող սաղ անցած լինի
իմ ու քո մեջ ամեն ինչ բաց լինի , բա ոնց
մեր էությունը կայացած լինի, գլուխը բարձր, ոչ թե մեկ – մեկ ցածր լինի
թե չէ հագցնու~մ ա դառնացած ուղղին էլ, հանում ու նստցնում ա չորացած ճյուղի~նն էլ
էտ անցյալը, ընդհամենը կքաղենք միջից , իսկ ցավը, եթե պետք ա կհանձնենք գրիչին դարձյալ
դրա համար թող սաղ անցած լինի
հերթական մի օր գնաց էլի
ու լիքը բան անվերադարձ կլինի, գիտե~մ ու որ էտքանը հասկացածներին մի տե, կուզեմ օգնած լինեմ
թեկուզ աշխարհը դառնացած լինի իմ դեմ, պտի անցածը շպրտեն, մի օր նետեն
ուր հավաքվում ա փչացածը , ու քցելու ենք էն ամենը, ինչը ստորև հնչեցրած ա:
[hook]
ամեն ինչ անցողիկ ա, անցողիկ ա, անցողի+կող
մի քանի հոգի կա կմնա, մի քանի, մի քանի, մի քանի, մի քանի
ամեն ինչ անցողիկ ա, անցողիկ ա, անցողի+կող
մի քանի հոգի կա կմնա, մի քանի, մի քանի, մի քանի, մի քանի
[verse 3: chill]
որն ա գաղնիքը մի քանի հոգու խորքում պահված
ունես կարիքը, դա բարիքն ա, եթե մոլորված ես
բոլորը օլորված են դարձել, մի տեսակ տարօրինակ ա դարձել էս մոլորակը
առաջ սովորակ էր , իսկ հիմա չկա սեր, մեր պատվերը, որը միշտ սպասում ենք
թեկուզ նվերը, որը տվել են քեզ ու դու հավանում ես
դե մեզ թվում ա, որ թվերը գնալով աճում են
ավելանում եմ պոետները, թե վախճանվում են
թող անցած լինի
ճանապարհը որը տանում ա , թող բաց լինի
նույնիսկ տաղանդը մահացած լինի, բաց գինին
խմի կենաց, որ մեկը լաց լինի, բարձր
ամեն տեղ լսվի քո տված հարցը
անցնում ա ամեն ինչը, ժամանակի հետ գնում
կապ չունի , ինչ էղել ա, մնում ա անցյալում
բարձրանում ա քո ճնշումը առանց մտածելու, փնտրում ես պատասխանը, որը մնաց հեռվում
[verse 4: ֆելո]
կանցնի անձրևը, ձյունը նույնպես կանցնի
կբուժվեն ծառի վերքերը, հետքերից կացնի
կանցնի գիշերը, գիշերը, կանցնի կգնա
ինչ մնաց, հավաքի պահի, թող քեզ հուշ մնա
հիշողություններ կան, լավն են քան ներկան
աստիճաններ կան, աստղի չափ սեր կա
լույս կա, ցույց տուր մյուս կողմում ինչ ա կատարվում
հույս կա, դուրս գամ, ու թողնեմ փոսը խավարում
տար ինձ քո հետ+հետ, կամ էլ շատ առաջ տար
գամ տեսնեմ ապագան, ամեն ինչ առաջ կար
թե չէ հիմա ամեն պատահական անցնողի աչքերում տեսնում ես, ամեն ինչ էղել ա անցողիկ
դե լավ անցած լինի, իմ տողերն էլ լսեցիր
գուցե անցած լինի, մտքիդ մեջ ասեցիր
կամ էլ գտար ինչ+որ բաներ , հարազատ քո հոգուն
շարունակի լսել մեզ՝ մի քանի հոգուն
Random Lyrics
- slumberjack & world's first cinema - and i lyrics
- ((( o ))) (singer) - less than three lyrics
- bvssic - push lyrics
- warren hue - 5star (botyfreestyle #5) lyrics
- tronimal - robotics (multiplayer remix) lyrics
- jazicality - corners of the room lyrics
- westernslowntown - overdrive lyrics
- beku san - ready for me lyrics
- voonex york - fright dealer (a) lyrics
- anix - die with you [live] lyrics