the deenjes - borbokir indz lyrics
[verse 1]
քո մազերի ցնորական փայլը պայծառ
ժայռից իջնող ջրվեժի պես առատահոս
քո աչքերի խորությունը հրդեհավառ
ուր վառված են մութ ցանկության ջահեր անխոս
[hook]
բորբոքիր ինձ, բորբոքիր ինձ, բորբոքիր ինձ քո հույզերով քաղցր ու անգութ
թույլ տուր սուզվեմ քո աչքերի անդունդը մութ
թույլ տուր ծծեմ քո մազերի բուրմունքն անուշ

[verse 2]
քո ժպիտը թունոտ ծաղկանց բույրի նըման
որ տիրաբար արբեցնելով մահ է բերում
քո խենթ մարմնի սարսուռները երջանկության
ախտաբորբոք արևներ են բոցավառում
[hook]
բորբոքիր ինձ, բորբոքիր ինձ, բորբոքիր ինձ քո հույզերով քաղցր ու անգութ
թույլ տուր սուզվեմ քո աչքերի անդունդը մութ
թույլ տուր ծծեմ քո մազերի բուրմունքն անուշ
բորբոքիր ինձ, բորբոքիր ինձ, բորբոքիր ինձ քո հույզերով քաղցր ու անգութ
մարիր իմ մեջ, մարիր իմ մեջ, մարիր իմ մեջ մարիր իմ մեջ ցընորք ու հուշ

Random Lyrics
- abearnamedtroy - champagne & french fries lyrics
- bts - not lyrics
- timp music - do you love me lyrics
- dirty harry (cyp) - 4 ώρες (4 ores) lyrics
- averydean - a letter to you lyrics
- laura bodner - everyday lyrics
- time for t - you seem intelligent lyrics
- lilnemo (fra) - agenda lyrics
- yung kayo - vector lyrics
- pakco f. - nunca digas que nunca lyrics