the deenjes - sirt im lyrics
Loading...
[տուն 1]
գիշեր է իջել. լռել են բոլոր
աղմուկները չար, խոսքերը պատիր
ջրերը մեղմիվ երգում են օրոր
[կրկներգ]
սիրտ իմ, հանդարտի՛ր
սիրտ իմ, հանդարտի՛ր
[տուն 2]
հանգչում է վաղուց անտուն ու մոլոր
թափառականը մեն ու տարագիր
աստղերը խմբով երգում են օրոր
[կրկներգ]
սիրտ իմ, հանդարտի՛ր
սիրտ իմ, հանդարտի՛ր
[տուն 3]
լա՛ց վերջին լացըդ, սի՛րտ իմ մենավոր
վերջին արցունքըդ — հեկեկա՛, թափի՛ր, —
երազ, երգ ու սեր, օրո՜ր ու օրո՜ր
[կրկներգ]
սիրտ իմ, հանդարտի՛ր
սիրտ իմ, հանդարտի՛ր
սիրտ իմ, հանդարտի՛ր
սիրտ իմ, հանդարտի՛ր
Random Lyrics
- nightmare boifriend - shark zoo - demo lyrics
- mary spender - paperback lyrics
- the moonies - wannabe lyrics
- chx & boogey - never enough lyrics
- brandon ratcliff - best thing that never happened lyrics
- kinderlil - snippet 13/10/22 lyrics
- dubblbee - pretty girl lyrics
- swarmz - redemption diss track lyrics
- alequi, maría escarmiento & detunedfreq - una confesión lyrics
- delroy williams - fox hole lyrics