mash israelyan – im miak lyrics
աչքերիդ՝քո աչքերին, պիտի նայեմ ու խենթանամ։
սիրելի՛ս, դե լավ էլի, մնամ կողքիդ ու չարթնանամ, չշնչեմ ու անէանամ։
քո կողքին անտանելի կարոտում եմ ես ամեն բան։
չես եղել հասանելի, բայց դարձել ես կյանքից թանկ։
դու կողքիս եղիր միայն։
դու միակ, դու իմ թանկ էակն ես աշխարհում այս։
դու միայն չթողնես մենակ մնամ։
ի՛մ միակ, այս կյանքում քեզ եմ սպասել միայն։
ամեն բան մոռացել, որ մոտդ գամ, մնամ։
քո կողքին, քո շնչով ապրեմ ու աշխարհն այս մոռանամ։
սիրտդ իմ սրտին բուժեց։
նոր լույսով կյանքս լցրեց։
աշխարհն իմ գունացորվեց ու հոգուս մի շունչ տրվեց։
խենթի պես սիրում եմ քեզ։
քո լույսը օրս փոխեց, անելանելի մթից հանեց։
սերը մեր տերը օրհնեց ու սիրո գրքում գրեց։
ամուր թելով մեզ իրար կապեց
դու միակ, դու իմ թանկ էակն ես աշխարհում այս։
դու միայն չթողնես մենակ մնամ։
ի՛մ միակ, այս կյանքում քեզ եմ սպասել միայն։
ամեն բան մոռացել, որ մոտդ գամ֊մնամ։
քո կողքին, քո շնչով ապրեմ ու աշխարհն այս մոռանամ։
աշխարհումս նոր աշխարհ ես դու։
ու հոգումս հոգու լույս ես դու։
դու մի կյանք ես իմ կյանքում ծնված՝ իմ երազած։
քեզ եմ սիրահարված♥️♥️։
դու միակ, դու իմ թանկ էակն ես աշխարհում այս։
դու միայն չթողնես մենակ մնամ։
ի՛մ միակ, այս կյանքում քեզ եմ սպասել միայն։
ամեն բան մոռացել, որ մոտդ գամ, մնամ։
քո կողքին, քո շնչով ապրեմ ու աշխարհն այս մոռանամ։
ու աշխարհն այս մոռանամ։
ու աշխարհն այս մոռանամ։
Random Lyrics
- eiko & ave altmäe – quasimodo lyrics
- ezra furman – love you so bad lyrics
- nathaniel – stickup kid lyrics
- vanilda bordieri – homens de deus (playback) lyrics
- pineapple stormtv feat. clara lima – filha do sol lyrics
- solfa feat. 茶太 – i will lyrics
- montana of 300 – fge christmas song lyrics
- bulova – otra navidad sin ti lyrics
- 楊奇煜 – die now lyrics
- young bull – let down your guard lyrics